2024թ.-ի մայիսին ՀՀ առևտրային բանկերի ավանդների ծավալը կազմել է 5.861 տրիլիոն դրամ

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների` 2024 թ.-ի մայիսին ՀՀ առևտրային բանկերի ավանդների ծավալը կազմել են 5,861,999 մլն ՀՀ դրամ (5.861 տրիլիոն)։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ ավանդների ծավալը աճել է 714,711 մլն-ով կամ 13․9%-ով։

Մասնավորապես ոչ ռեզիդենտների ավանդները կազմել են 1,442,228 մլն դրամ, իսկ ռեզիդենտներինը 4,419, 771 մլն դրամ։

Ռեզիդենտների ավանդների 60.3%-ը կամ 2,663,166 մլն դրամը բաժին է ընկնում ՀՀ դրամով ավանդներին, որոնց ծավալը 2023թ. մայիսի վերջի համեմատ աճել է 19.08%-ով կամ 426,625 մլն դրամով։

Ավանդների 39․7%-ը կամ 1,756,605 մլն դրամը բաժին է ընկնում տարադրամով ավանդներին, որոնց ծավալը 2023թ. մայիսի վերջի համեմատ աճել է 9․12%-ով կամ 146,861 մլն դրամով։

Աղբյուրը`   b24.am