2025 թվականի Համահայկական ձմեռային խաղերը կանցկացվեն Ջերմուկում

2025 թվականի Համահայկական ձմեռային խաղերը կանցկացվեն Ջերմուկում: Այս մասին տեղեկանում ենք  Ջերմուկի համայնքապետարանից։
Կազմակերպման հետ կապված հարցերը տեղում քննարկելու համար Ջերմուկում են Անդրեա Ռինալդին (Միջազգային ֆեդերացիայի ֆրիսթայլի և սնոուբորդի տնօրենը) և Գագիկ Սարգսյանը (Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահը), ովքեր Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանի ուղեկցությամբ այցելեցին խաղերի անցկացման վայր (ճոպանուղի), այնուհետև նաև՝ հետագայում ձմեռային սպորտաձևերի զարգացման համար հեռանակարային համարվող այլ վայրեր։