WhatsApp-ում կհայտնվի AirDrop-ի նման գործառույթ

WhatsApp-ը Android և iOS օգտագործողների համար կգործարկի Airdrop-ի նման գործառույթ:

Այլևս անհրաժեշտ չի լինի մեդիա ֆայլերը փոխանցել ինտերնետ կապով: Ակնկալվում է, որ WhatsApp-ի նոր գործառույթը նման կլինի Apple-ի AirDrop-ին ու հասանելի կլինի և՛ iOS-ի, և՛ Android-ի օգտատերերին:

Գործառույթն առայժմ փորձարկվում է Android-ում, իսկ iOS օգտագործողների համար այն հասանելի կլինի հետագայում:

iOS-ի օգտատերերի համար Whatsapp-ի վերջին բետա տարբերակում, որը հասանելի է TestFlight-ում, հայտնվել է «կիսվել մտերիմների հետ» (Nearby Share) նոր գործառույթը: Այն թույլ կտա օգտատերերին կիսվել լուսանկարներով, տեսանյութերով և փաստաթղթերով մոտակայքում գտնվող օգտատերերի հետ։

Սպասվում է, որ գործառույթը iOS և Android սարքերում տարբեր կերպ կաշխատի:

Աղբյուրը՝    fintech.am