Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանն այցելել է Մխչյան բնակավայր
Արտաշատ համայնքի ամայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանն այցելել է Մխչյան բնակավայր և հետևել Տարոն Անդրեասյանի անվան պուրակի հարակից երկու փողոցների բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքներին։
Փողոցներում արդեն ավարտվել են հողային աշխատանքները, տեղադրվել են ջրահեռացման վաքերը:
Այժմ ընթացքի մեջ են խճապատման աշխատանքները։ Համայնքի ղեկավարը պատասխանատուների հետ քննարկել է աշխատանքների ընթացքը և դրանք ողջ ծավալով և պատշաճ որակով իրականանացնելու հանձնարարականներ տվել։
Հիշեցնենք, որ աշխատանքներն իրականացվում են համայնքային միջոցներով։