Թուրքիան ծրագրում է տարեկան 1 միլիոն էլեկտրոմոբիլ արտադրել

Թուրքիայի իշխանությունները մտադիր են տարեկան մոտ 1 միլիոն էլեկտրոմոբիլ արտադրել։ Այս մասին հայտնել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մենք 5 միլիարդ դոլար արժողությամբ էլեկտրոմոբիլների արտադրությունը խթանելու միջոցառումների փաթեթ ենք գործարկում, որպեսզի դրանց արտադրությունը տարեկան հասցնենք 1 միլիոն միավորի», – ասել է Թուրքիայի նախագահը:

Թուրքիան ավելի քան 1 միլիարդ դոլարի համաձայնագիր է ստորագրել էլեկտրոմոբիլների աշխարհի խոշորագույն արտադրող չինական BYD ընկերության հետ։ Այս համաձայնագրով նախատեսվում է Թուրքիայում տարեկան 150 հազար էլեկտրական և հիբրիդային մեքենաների արտարությանը բավարարող հզորությամբ գործարան բացել։

Թուրքիան Togg էլեկտրական մեքենա է արտադրում տարբեր տարբերակներով։ Առաջին անգամ այն ներկայացվել է 2019 թվականին, էլեկտրական մեքենաների հավաքումն իրականացվում է երկրի արևմուտքում գտնվող Բուրսա նահանգում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ձեռնարկության հզորությունը նախատեսված է տարեկան 170-175 հազար միավորի համար: Թուրքական իշխանությունները հայտնել են յոթ տարվա ընթացքում մոտ մեկ միլիոն էլեկտրոմոբիլ արտադրելու ծրագրերի մասին։

Աղբյուրը՝    b24.am