Այսօր մի քանի ժամ ջուր չի լինի Երևանի և որոշ մարզերի բնակավայրերում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ.
- Շինարարի աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հուլիսի 30-ին ժամը 09:30-ից մինչև 18:00-ն կդադարեցվի՝ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Շիրազ, Նալբանդյան, Մաշտոց և Ազատամարտիկներ փողոցների, Ավետիսյան փողոցի և նրբանցքների, Դարմոյան 2-րդ նրբանցքի, Աբովյան 4-րդ նրբանցքի, Ե.Չարենց 3-րդ նրբանցքի բաժանորդների ջրամատակարարումը:
- Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի 30-ին ժամը 10:00-ից մինչև հուլիսի 31-ը 10:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Լճաշեն, Չկալովկա, Նորաշեն գյուղերի ջրամատակարարումը:
- Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի 30-ին ժամը 09:30-ից մինչև հուլիսի 31-ը 10:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Արևաբույր, Մարմարաշեն, Ջրահովիտ գյուղերի և Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը:
- Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի 30-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Նորագյուղ Թաղ. ջրամատակարարումը:
- Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի 30-ին ժամը 09:30-21:00-ն կդադարեցվի Երևանի Դավթաշեն 2 Թաղ. 4/2-21, 26-46 շենքերի ջրամատակարարումը:
- Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի 30-ին ժամը 09:10-20:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Տեղ գյուղի Ս.Բարխուդարյան փողոցի ջրամատակարարումը:
- Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի 30-ին ժամը 09:10-20:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Քարաշեն գյուղի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: