Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը մշտադիտարկում անցկացրեց Վարդենիս քաղաքի Գայի փողոցի շինհրապարակում

Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանը կատարեցին շրջայց Վարդենիս քաղաքի Գայի փողոց, որտեղ մեծ ծավալով ընթանում են շինարարական ակտիվ աշխատանքներ։
Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը հետևողական է համայնքում իրականացվող յուրաքանչյուր ծրագրի լիարժեք, որակյալ և սահմանված ժամկետներում իրականացվող յուրաքանչյուր աշխատանքի կատարման ընթացքին։
Շինհրապարակում ակտիվ ընթանում են շինարարական աշխատանքները։
Մշտադիտարկման ընթացքում համայնքի ղեկավարը շինարարական աշխատանքների ժամանակ առաջացած խնդիրները քննարկեց շինարարների հետ, արեց առաջարկություններ։
Համայնքի ղեկավարը գոհունակություն հայտնեց շինարարական աշխատանքների ընթացքից ու որակից։
Հիշեցնեք, որ սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ շուրջ 668․253․336 մլն․ ՀՀ դրամի պայմանագրային արժեքով, Պետություն և Համայնք համատեղ ներդրմամբ իրականցվում են Վարդենիս համայնքի Գայի փողոցի ասֆալտապատման, մայթերի կառուցման, ջրահեռացման վաքերի հիմնովին կառուցման աշխատանքները։
Փողոցի ընդհանուր երկարությունը 2250 մետր է, իսկ միջին լայնությունը՝ 10 մետր։
Արդեն կատարվել են եզրաքարերի տեղադրում, ջրահեռացման վաքերի վերակառուցում։