Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Արևիկ ավտոճանապարհի 3.6 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները

Աշխատանքային օրվա ընթացքում Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի, մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի հետ այցելեցի Մեծամոր համայնք՝ դիտարկելու Արևիկ (Տ-3-50) – /Հ-15/ (գ. Արմավիր) ավտոճանապարհի 3.6 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Արմավիրի մարզպետ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Արմավիրի տարածքային խորհրդի նախագահ՝  Դավիթ Խուդաթյանը։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի պատվերով` պետական բյուջեի ֆինանսավորմամբ:
Արժեքը կազմում է 445.3 միլիոն դրամ:
Ծրագիրն ավարտական փուլում է,
իրականացվել են մայթերի սալիկապատում, տեղադրվել է երկշերտ ասֆալտ, այժմ իրականացվում է վերջին հատվածի վերին շերտի ասֆալտապատումը։
Առաջիկայում ճանապարհը կկահավորվի երթևեկության համար անհրաժեշտ նշաններով, կիրականացվեն ճանապարհի գծանշման աշխատանքները։
Ճանապարհը շահագործման կհանձնվի 2024 թվականի օգոստոս ամսին: