«Զվարթնոց»-ում տեղի է ունեցել ռուս սահմանապահների հրաժեշտի արարողությունը
«Զվարթնոց» օդանավակայանում այսօր տեղի է ունեցել ռուս սահմանապահների հրաժեշտի արարողությունը։
ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Էդգար Հունանյանն ու ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության պետ Ռոման Գոլուբիցկին ստորագրել են համատեղ արձանագրություն՝ «Զվարթնոց»-ում ռուս սահմանապահների գործունեության դադարեցման մասին։
«Ռուս սահմանապահների փորձն ու գիտելիքները այսուհետ ևս կկիրառվեն հայ գործընկերների կողմից «Զվարթնոց» օդանավակայանի անցակետում»,- ասել է սահմանապահ զորքերի հրամանատար Էդգար Հունանյանը։