Սպանդանոցներին աջակցություն կտրամադրվի

Կառավարության որոշմամբ՝ սպանդանոցներին աջակցություն կտրամադրվի։ Ըստ որոշման նախագծի՝ նախատեսվում է սպանդանոցներին մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրել խոշոր եղջերավոր կենդանիների սպանդից ստացված մսեղիքի իրացման՝ ԱԱՀ-ի գումարի 75%-ի չափով աջակցություն։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ գյուղատնտեսական հումքի մթերումների գնումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում 2024 թվականին տնտեսվարողների կողմից խաղողի մթերումներն իրականացնելու և պատրաստի արտադրանքի փաթեթավորման տարաներ ձեռք բերելու նպատակով վարկեր ներգրավելու համար անհրաժեշտ են բյուջետային երաշխիքներ։
ՀՀ–ում սպանդանոցային մորթ անող և ԱԱՀ վճարողները կօգտվեն պետության 75% աջակցությունից
Նախարարի խոսքով` գյուղացիներից, ֆերմերներից շատերը չեն կարողանում նոր վարկեր ներգրավել, քանի որ ունեն վարկային ծանրաբեռնվածություն։ Այդ նպատակով ՀՀ կառավարությունը 2024 թ. օգոստոսի 1–ից մինչև դեկտեմբերի 30–ը կտրամադրի մինչև 50 տոկոսի չափով երաշխիք, բայց ոչ ավելի, քան 2023 թվականի ընթացքում արտահանված արժեքը։
«Եթե տնտեսվարողը, օրինակ, վերցնում է 2 մլրդ դրամ վարկ, ապա պետությունը երաշխավոր կկանգնի այդ վարկի 1 մլրդ դրամի համար»,– պարզաբանեց Պապոյանը։