Ընթացքի մեջ է Գավառ-Գեղարքունիք ճանապարհի շինարարությունը
Այս տարվա գարնանից ընթացքի մեջ է, դեռևս նախորդ տարվա նոյեմբերից մեկնարկած, Գավառ-Գեղարքունիք ավտոճանապարհի հիմնանորոգումը։
Ճանապարհն սպասարկում է Գավառ, Գանձակ, Սարուխան, Լանջաղբյուր և Գեղարքունիք համայնքները։
12,9 կմ երկարությամբ ճանապարհահի որոշ հատվածներում կատարվել են ասֆալտբետոնյա շերտի քանդում, ջրահեռացման համակարգի և մետաղյա խողովակների հեռացում։ Այժմ միաժամանակ ընթանում են խրամուղիների փորման, վաքերի տեղադրման և ասֆալտապատման, ինչպես նաև նաև ճանապարհի վրա առկա 5 կամուրջների հիմնանորոգման աշխատանքներ։
Ճանապարհի հիմնանորոգման ավարտից հետո կտեղադրվեն ճանապարհային նշաններ, կկատարվի գծանշում։
Ճանապարի հիմնանորոգման պայմանագրային արժեքը կազմում է 3մլրդ 250մլն դրամ։
Հատկացումը կատարվում է պետական բյուջեից։
Կապալառուն՝ Գավառի ՃՇՇ ԲԲԸ-ն է։