Ամփոփվեց «Փոքր մասշտաբի էներգաարդյունավետության լուծումներ ՀՀ գյուղական բնակչության համար» նախաձեռնությունը

Ամփոփվեց «Փոքր մասշտաբի էներգաարդյունավետության լուծումներ Հայաստանի Հանրապետության գյուղական բնակչության համար» նախաձեռնությունը, որի շրջանակում ՀՀ Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և Շիրակի մարզերի շուրջ 108 մետաղագործ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից 20 տեղահանված անձ մասնակցեցին էներգաարդյունավետ վառարանների արտադրության տեխնիկական լուծումներին նվիրված 5 դասընթացներին: 
Նախաձեռնությունն իրականցվել է «ԵՄ էներգաարդյունավետություն և վերականգնվող էներգիա Հայաստանի համայնքներում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում էր Եվրոպական միության (ԵՄ) և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության կողմից: