Նախորդ շաբաթ Երևանի մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 436 հազար 649 ուղևոր
Երևանի մետրոպոլիտենը ամփոփում է շաբաթը.
Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:
Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 436 հազար 649 ուղևոր:
Գիծ է դուրս բերվել 2712 շարժակազմ, որից 525-ը երեք վագոնանի, 1214-ը երկու վագոնանի և 973-ը մեկ վագոնանի։
Կատարողականը` 100,6%։
Երևանի մետրոպոլիտենը բոլորին մաղթում է անվտանգ ու անխափան երթևեկություն: