Հյուսիս-հարավի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի 23 կմ ճանապարհահատվածի կառուցումն ավարտական փուլում է
Հյուսիս-հարավի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի 23 կմ ճանապարհահատվածի կառուցումն ավարտական փուլում է։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Հիմնական ճանապարհի ասֆալտապատումը գրեթե ավարտված է։ Կապալառու կազմակերպությունն առանձին տեղամասերում կատարում է ասֆալտապատման‚ հանգույցների‚ կողնակների կառուցման‚ մետաղական արգելափակոցների‚ անվտանգության այլ տարրերի տեղադրման և այլ աշխատանքներ։