Հիմնանորոգվել է Զիարաթի ջրահավաք ավազանը
Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեից 1մլն 350 հազար ՀՀ դրամ է հատկացվել Զիարաթի ջրամբարի հիմնանորոգման նպատակով։
Աշխատանքներն ավարտական փուլում են։
Խորհրդային տարիներին կառուցված ջրամբարը գտնվում էր անմխիթար վիճակում՝ վնասվել և քայքայվել էին պատերը, ինչի արդյունքում տեղի էր ունենում ջրի արտահոսք և կորուստ։
Հիմնանորոգման արդյունքում կատարվել է թեք տեղանքի ուղղում, պատերի բարձրացում, պատերին ձգվել են ցանցեր, կատարվել է սվաղ՝ սեմենտ ավազե շաղախով։Հատակը բետոնացվել է, իրականացվել են ջրամեկուսիչ քսանյութի աշխատանքներ, ինչի արդյունքում ապահովվել է ջրաանթափանցելիություն։
Ջրամբարի հիմնանորոգումը կարևոր է գյուղատնտեսական տեսակյունից։ Ջրամբարից օգտվելու են տեղի սարվորները՝ անասուններին ջրելու համար։