Հիմնանորոգվում է Գանձակ բնակավայրի Հակոբ Հակոբյանի փողոցը
2024 թվականի սուբենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվում է Գավառ համայնքի Գանձակ բնակավայրի Հակոբ Հակոբյան փողոցը։
Ծրագրի արժեքը կազմում է 93մլն 727հազար ՀՀ դրամ, որը համամասնորեն տրամադրվում է պետական և համայնքի բյուջեներից։
Արդեն կատարվել է փողոցի արտաքին շերտի հեռացում։
Նախատեսվում է 615 մետր երկարության փողոցի ասֆալտապատում, մայթերի կառուցում և ջրահեռացման վաքերի տեղադրում։
Ավարտից հետո՝ կահավորում՝ գծանշում և ճանապարհային նշանների տեղադրում։
Պատվիրատուն Գավառի համայնքապետարանն է, աշխատանքներն իրականացնում է Գավառի ՃՇՇ ԲԲԸ-ն։