Եգիպտոսն իր բոլոր ավիաընկերություններին արգելել է Իրանի օդային տարածքով անցնել

Եգիպտոսն իր բոլոր ավիաընկերություններին հրահանգել է հինգշաբթի վաղ առավոտյան խուսափել Իրանի օդային տարածքից՝ Իսրայելի և Իրանի միջև լարվածության ֆոնին:

Ինչպես հաղորդում է ALARABIYA NEWS-ը, չորեքշաբթի օդաչուներին ուղարկված ծանուցման մեջ ասվում է, որ հրահանգն ուժի մեջ կմտնի 3 ժամով։