2024 թվականի հունվար-հունիսին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 7․5%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2024 թ.-ի հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 18,451.9 տոննա միս։ 2023 թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 7․5%-ով։

Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունը աճել է 5.1%-ով և կազմել 6,379.3 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը նվազել է 33%-ով և կազմել 901.5 տոննա։

Աղբյուրը`   b24.am