«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը մեկնարկել է Երևան - Կազան - Երևան երթուղով չվերթերը
«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը ս.թ. օգոստոսի 9-ից մեկնարկել է Երևան - Կազան - Երևան երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ: Այս մասին տեղեկացնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունից։
«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ armenianairlines.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ», – նշված է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության հաղորդագրության մեջ։