Արծվաքարում ոռոգման ջրագիծ է կառուցվում
Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում մեկնարկել են ոռոգման ջրագծի կառուցման աշխատանքները։
Այժմ ընթանում են խրամուղիների փորման աշխատանքներ, զուգահեռաբար տեղադրվում են նաև պոլիէթիլենային խողովակներ։
Ծրագիրն իրականացվում է Գավառի 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։
Ծրագրի արժեքը կազմում է 60մլն 960հազար ՀՀ դրամ, որի 25%-ը տրամադրվում է համայնքի բյուջեից, 75%-ը՝ պետական։
Աշխատանքներն իրականացնում է «Գորիսի ջրատար Շին» ՓԲԸ-ն։