Վաղվանից Սուրենավան, Արմաշ և Երասխ բնակավայրերում կկարգավորվի խմելու ջրի ջրամատակարարումը

Հիշեցնենք, որ Սուրենավան, Արմաշ և Երասխ բնակավայրերում խմելու ջրերի խողովակաշարի քայքայված և վթարված լինելու պատճառով՝ արդեն քանի օր էր առաջացել էին ջրամատակարարման հետ կապված խնդիրներ՝ ջրանջատումներ։
Վթարային իրավիճակը արագ կարգավորելու համար այս պահին իրականացվում են վերջին կարգավորվան աշխատանքները։
Ի հավելում նշենք նաև, որ Վիոլա ՓԲԸ-ի հետ համագործակցության արդյունքում վերակառուցվում է Սուրենավան-Երասխ խմելու ջրագծի խողովակաշարը, որը կօգնի մեզ խուսափել հետագա բոլոր նմանատիպ խնդիրներից։Կանխավ հայցում ենք մեր բնակիչների ներողամտությունը պատճառված բոլոր անհարմարությունների համար: