Այգեպատ բնակավայրում մեկնարկել են 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող՝ ոռոգման համակարգի կառուցման աշխատանքները

Համայնքի Այգեպատ բնակավայրում մեկնարկել և ակտիվ ընթանում են 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող՝ ոռոգման համակարգի կառուցման աշխատանքները:
Կառուցվում է 700 գծամետր երկարությամբ երկաթբետոնյա կիսախողովակներով ոռոգման ցանց:
Աշխատանքներն իրականացվում են Այգեպատ, Նորաշեն և Քաղցրաշեն բնակավայրերի ենթածրագրի շրջանակում, որի արժեքը 65 286 000 ՀՀ դրամ է:
Ծրագրային արժեքի 60 % -ը հատկացնում է պետությունը, 40%-ը` համայնքը: