Covid-ը վերադարձել է. պարզել են հիվանդության ներկայիս տարբերակի հիմնական ախտանիշները
Կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը հայտնել է Ռուսաստանի 58 մարզերում հիվանդացության աճի մասին։ Փորձագետները գրեթե մեկ երրորդով ավելացումը կապում են երկրում «կորոնայի» նոր տարբերակների հայտնվելու հետ, որոնք միավորվել են FLiRT խմբում։

Անցած շաբաթվա ընթացքում Covid ախտորոշմամբ հոսպիտալացվել է 886 մարդ, 10 հիվանդ մահացել է։ Նոր տարբերակները խիստ վարակիչ են և արագ տարածվում են: Օրինակ՝ Լեհաստանում նրանք մեկ ամսվա ընթացքում առաջացրել են COVID-19-ով հիվանդացության 10 անգամ աճ։ COVID-19-ի հիմնական նոր ախտանիշներն են ջերմությունը, կոկորդի ցավը, կոնյուկտիվիտը և հազը։
«Այս դեպքում հիվանդության սկիզբը հաճախ ուղեկցվում է աղեստամոքսային տրակտի վնասման ախտանիշներով՝ փորլուծություն, փսխում, որովայնի ցավ: Նման կլինիկական դրսևորումների դեպքում COVID-19-ը հեշտությամբ կարելի է շփոթել սննդային թունավորման հետ»,- ասում է լաբորատոր ախտորոշման փորձագետ Ալեքսանդր Սոլովյովը։
Փորձագետները նաև ենթադրում են, որ նոր տարբերակները, ինչպես նախորդները, կարող են բարդություններ առաջացնել LongCovid-ի տեսքով. յուրաքանչյուր հինգերորդ մարդ կարող է ունենալ քրոնիկ բորբոքում, ինչը հանգեցնում է ավտոագրեսիայի և նյութափոխանակության վնասների, ներառյալ շաքարախտը և սրտանոթային անբավարարությունը: Հիվանդացության կտրուկ աճ են արձանագրում նաև Իսպանիան, Պորտուգալիան, Իսրայելը, ԱՄՆ-ն...