Արարատ գյուղի մի շարք փողոցներում կառուցվում են կոյուղագծեր
Աշխատանքային օրվա սկզբին Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը, Արարատ բնակավայրի վարչական ղեկավար Ռաֆիկ Վարդանյանի ինչպես նաև շինարարությունն իրականացնող ընկերության ներկայացուցիչների հետ միասին այցելեցին Արարատ գյուղ, որտեղ 2024 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում՝ Թումանյան, Փանոսյան, Րաֆֆու, Ս. Մելքոնյան, Խնկո Ապեր, Նարեկացու, Սահմանապահներ, Թումանյան, Կոլխոզնիկներ, Բաբկենցի անվան փողոցներում նախատեսված են կառուցել կոյուղագծեր։
Պետք է փաստենք, որ վերոնշյալ բոլոր փողոցներում երբևիցե չեն եղել կոյուղագծեր։ Այս ծրագրի իրականացմամբ տեղի բնակիչները իրենց փողոցներում այսուհետ կունենան նոր կոյուղագծեր և ինչ-որ չափով կբարելավեն իրենց կենցաղային խնդիրները։
Նշենք նաև, որ մեր համայնքի բոլոր բնակավայրերում այս պահին իրականացվում են հսկայածավալ բարեկարգման աշխատանքներ՝ ինչպես համայնքային, այնպես էլ 2023-2024 թթ սուբվենցիոն ծրագրերով։