Իրանը 1.1 միլիարդ դոլար կվճարի ԱՄՀ-ին՝ ազգային արժույթը կայունացնելու համար

Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը հրամանագիր է ստորագրել Արժույթի միջազգային հիմնադրամին Իսլամական հանրապետության 1.1 միլիարդ դոլարի (46.756 տրիլիոն իրանական ռիալ) պարտքի մարման մասին:

Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, որոշումն ընդունվել է ազգային արժույթը կայունացնելու նպատակով:

Համաշխարհային բանկի տվյալներով՝ 2015 թվականին Իրանի միջուկային համաձայնագրի կնքումից և Թեհրանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների մեծ մասի վերացումից հետո երկրում գնաճի մակարդակը 2013-ն 36.6%-ից իջել է մինչև 7.2%:

Սակայն 2018 թվականին համաձայնագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց և արևմտյան սահմանափակումների վերականգնումից հետո 2019 թվականին Իսլամական Հանրապետությունում գնաճը կտրուկ աճեց՝ 2023 թվականի վերջին հասնելով 44.6%-ի:

Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշյանն իր քաղաքականության հիմնական առաջնահերթությունները համարել է տնային տնտեսությունների եկամուտների աճը և ռիալի ամրապնդումը:

Աղբյուրը՝    b24.am