Երևանում կանցկացվի Եվրասիական տնտեսական համաժողով

Երևանում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը կանցկացվի Եվրասիական տնտեսական համաժողովը։ Այս մասին հայտնել է ԲԵԼՏԱ գործակալությունը՝ հղում կատարելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությանը։

Համաժողովը նվիրված է լինելու Եվրասիական տնտեսական միության տասնամյա գործունեության արդյունքներին, զարգացման հեռանկարներին ու առաջնահերթություններին։

Համաժողովի նպատակն է բարելավել համագործակցության կապերը Եվրասիական տարածքում: Նախատեսվում է, որ դրան կմասնակցեն խոշոր, միջին և փոքր բիզնեսի ղեկավարներ, Միության երկրների պետական ​​մարմինների, ինչպես նաև՝ երրորդ երկրների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված են ԵԱՏՄ-ի հետ փոխգործակցությունը զարգացնելու հարցում», -  նշել են մամուլի ծառայությունից։