Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի շրջանակներում ձևավորված պորտֆելի վերլուծություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացնում է Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի շրջանակներում ձևավորված պորտֆելի վերլուծությունը։
2024 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի շրջանակներում ֆինանսական կազմակերպությունների և տնտեսավարողների միջև կնքված վարկային/լիզինգային պայմանագրերի շրջանակներում ձևավորված պորտֆելը կազմում է 290 մլրդ ՀՀ դրամ՝ 5352 պայմանագրով։
Նախորդող 12 ամիսների ընթացքում պորտֆելի միջին ամսական աճը կազմել է 12 մլրդ ՀՀ դրամ։