«Շամս» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն իրականացրել են ստուգում «Շամս» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում  (քԵրևան, Աճառյան փ), որի ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝ 
 
սննդի կառույցը ապահովված չի եղել ախտահանման միջոցներով և չորացման հիգիենիկ սարքերով,
– առույցը ապահովված չի եղել անձնակազմի համար  հանդերձարանով,
սննդի կառույցը ապահովված չի եղել լվացող և ախտահանող նյութերի` սննդամթերքից առանձնացված պահման տարածքներով,
– ռաստաղը, պատերը, հատակը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում,
– դեպի դուրս բացվող պատուհանները չեն ունեցել հեշտությամբ բացվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,
սննդամթերք պարունակող տարածքների աշխատանքային մակերևույթները՝ ներառյալ սարքավորումների մակերևույթները չեն պահվել նորոգ վիճակում, հեշտությամբ չեն մաքրվել ու ախտահանվել և պատրաստված չեն եղել հարթ նյութերից,
որոշ սարքավորումներ, գործիքներ, պարագաներ և բեռնարկղեր, որոնք անմիջական շփման մեջ են գտնվել սննդամթերքի հետ`

  • ենթարկված չեն եղել պատշաճ մաքրման ու ախտահանման, 
  • կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից

Հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։