Հեռախոսային խարդախությունների տեսակները

Վերջին տարիներին Հայաստան ռուսաստանցիների մեծ ներհոսքը իր հետ բերեց նաև իրենց երկրում վաղուց գործող, գումարի շորթման տարբեր սխեմաներ։

Ռուսաստանում դրանք տարիներ շարունակ արդյունավետ գործում են, ու տրամաբանական է, որ ինչ -որ փուլում սկսվելու էր նաև մեզ մոտ։ Ու քանի որ ես հիմնականում հետևում եմ իրենց մոտ կատարվողին (ամեն անգամ զարմանալով, թե ոնց կարելի է նման  բանին խաբնվել), բայց փաստը մնում է փաստ՝ շատ հեշտ էլ խաբնվում են, էդ պատճառով էլ որոշեցի հերթով անդրադառնամ իմ իմացած տեսակներին։

Սկսենք այս  մեկից, որը շատ վաղուց մեզ մոտ գործում է։

List.am-ի կեղծ գնորդները

Զարմանալի է, բայց մինչև հիմա Հայաստանում կան մարդիկ, որ էս խարդախությունից տեղյակ չեն։

Ջոհը լիստում հայտարարություն է տեղադրում ինչ -որ ապրանքի վաճառքի մասին։ Սա հիմնականում վերաբերում է անհատներին, քանի որ նրանք ավելի հեշտ են խաբվում։

Հայտարարության մեջ նշված համարով նրանց գրում են Whatsapp-ով, ընդ որում հայտարարության մեջ հայերենով նշված ապրանքի անունը հենց հայերենով էլ թողնում են, ու մնացած ռուսերենով ասում, որ ուզում են դա գնել, բայց քանի որ իրենք այլ քաղաքում են, առաջարկում են վճարել համ ապրանքի համար (առանց նույնիսկ փորձելու գնի համար սակարկել), համ առաքիչի համար։ Ու որ իրենք արդեն փողը փոխանցել են ինչ որ կայքով, ապրանքի տիրոջը մնում է միայն լրացնել քարտի տվյալներն ու ստանալ էդ փողը։ Սա շատ կարևոր քայլ է։ 

Արդեն պարզ է, որ փողը «ստանալու» համար ուղարկված հղումը կեղծ է (թեև պարունակում է հայկական ընկերությունների անուն, հիմնականում haypost), քարտի տվյալները լրացնելուց հետո SMS-ով ստացված կոդի համար էլ առանձին դաշտ է հատկացված, և դուք էդ բոլոր տվյալները լրացնելով զրկվում եք քարտի վրա եղած ամբողջ գումարից։

Եթե Ձեր քարտին փող պիտի փոխանցեն, դրա համար տվեք ՄԻԱՅՆ քարտի դիմացի 16 թվերը։
Այդ թվերը գաղտնի չեն, կարող եք  ինտերնետում էլ բաց դնեք։ Ձեր անուն ազգանունն էլ կարող եք  տալ։

Մնացած ինֆոն եթե ուզում են, ուրեմն ձեզանից փողը տանում են, ոչ թե տալիս։

SMS-ներով ստացված հղումները

Խարդախության այս տեսակը հիմնված  է  այն  փաստի վրա, որ մեր հայփոստը շատ վատ է աշխատում 

SMS եք ստանում, իբր դրսից առաքանի եք ստացել, բայց ձեր հասցեն թերի է, ու անհրաժեշտ է անցնել հղումով, լրացնել ՃԻՇՏ տվյալները։

Ամբողջը՝ artak.am