Արտակ Քամալյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Արտակ Քամալյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով` Արտակ Քամալյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական», - նշված է որոշման մեջ: 

Արտակ Քամալյանը մինչ այս զբաղեցնում էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) պաշտոնը։