Այսօր մի քանի ժամ ջուր չի լինի Շիրակի և Արմավիրի մարզերի որոշ բնակավայրերում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ.
- Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. օգոստոսի 29-ին ժամը 10:00-ից 19:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Արթիկ քաղաքի, Նոր Կյանք, Վարդաքար, Հովտաշեն գյուղերի, Անուշավան համայնքի 29, 30, 31, 32, 33 փողոցների ջրամատակարարումը:
- Շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս. թ. օգոստոսի 29-ին ժամը 09:30-18:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի՝ Աբովյան փողոցի, Սայաթ-Նովայի 1Ա-8Ա շենքերի, Գործարանային 1, 2 շենքերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: