ՀՀ կառավարությունն օգոստոսի 29-ի նիստում ընդունել է Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից ներկայացված մի շարք նախագծեր

ՀՀ կառավարությունն օգոստոսի 29-ի նիստում ընդունել է Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից ներկայացված մի շարք նախագծեր, մասնավորապես․
 Հայաստանում կհիմնվի «Յուվենտուս»-ի ֆուտբոլային ակադեմիա,
 Կվերականգնվի Գյումրու «Վառեմ-մարեմ» հայտնի շենքը,
 «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն կլուծարվի,
 Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա գյուղում գտնվող հողամասը կնվիրաբերվի պետությանը և կամրացվի Կոմիտեին՝ դպրոց կառուցելու նպատակով,
Ալագյազ համայնքի Ռյա Թազա համայնքում գտնվող հողամասը կնվիրաբերվի պետությանը և կամրացվի Կոմիտեին՝ կրթահամալիր կառուցելու նպատակով,
Իջևան համայնքի Կիրանց գյուղում որպես մեկ գույքային միավոր գրանցված հողամասը կնվիրաբերվի պետությանը և կամրացվի Կոմիտեին՝ դպրոց կառուցելու նպատակով,
Չարենցավան համայնքի Բջնի գյուղում գտնվող հողամասը կնվիրաբերվի պետությանը՝ «Բջնի ամրոց» պատմամշակութային արգելոցի սպասարկման համար անհրաժեշտ օժանդակ շինություններ տեղադրելու նպատակով։