Apple-ը կթողարկի iPhone 16-ի ռեկորդային քանակությամբ տարբերակներ

Apple-ը պատրաստվում է ներկայացնել նոր սմարթֆոնների առավելագույն քանակությամբ տարբերակներ ընկերության առաջիկա՝ սեպտեմբերի 9-ի շնորհանդեսի ժամանակ:

Ըստ ուսումնասիրությունների, պարզվել է, որ շարքը կներկայացվի չորս սարքով՝ iPhone 16, 16 Plus, 16 Pro և 16 Pro Max: Իսկ եթե հաշվի առնենք Եվրոպական Միության (ԵՄ) երկրների շուկայի համար նախատեսված հատուկ տարբերակները, ապա ընկերությունը փաստացի կթողարկի ութ մոդիֆիկացիա:

ԵՄ երկրների համար նախատեսված մոդելներում կլինեն ավելի շատ կարգավորումներ, օգտատերերը հնարավորություն կստանան վերահսկել բազմաթիव գործառույթների աշխատանքը:

Օրինակ, նրանք նույնիսկ կկարողանան ջնջել App Store-ը, տեղադրել իրենց վճարային համակարգը Apple Pay-ի փոխարեն, հնարավոր կլինի նաև ներբեռնել անհատականացված ստեղնաշար, կարգավորել սպամի ֆիլտրերը:

Աղբյուրը՝    fintech.am