Փամբակ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Անանյանն այսօր շրջայց է կատարել «Լեռնապատի մանկապարտեզ» ՊՈԱԿ-ում
Մանկապարտեզի տնօրեն Ն. Հակոբյանը համայնքի ղեկավարի տեղակալին ծանոթացրեց նախադպրոցական ուսումնական հաստատության ենթակառուցվածքին, ինչպես նաև նոր մասնաշենքի կառուցման աշխատանքների ավարտական փուլին:
Մանկապարտեզին կից նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Ծրագրով նախատեսված հիմնական աշխատանքներն ավարտված են:
Այս պահին հաստատություն հաճախում է 19 երեխա:
Նոր մասնաշենքի շահագործումից հետո հնարավոր կլինի ներառել 47 երեխայի: