Մարզերում տարբեր ոլորտներում աշխատանքներ են կատարվում

Ձեզ ենք ներկայացնում նախորդ օրերին ՀՀ մարզերում աշխատանքների ընթացքի կամ արձանագրված դեպքերի մասին համառոտ տեղեկատվություն.

·       Ուսումնական տարին նոր կրթօջախներում են մեկնարկել Սյունիքում՝ Սիսիան համայնքի Վաղատին և Գեղարքունիքում՝ Կապսի դպրոցահասակ բնակիչները:

·       Վարդենիկ գյուղում ընթանում է 4 փողոցի ճանապարհային պատվածքների սալարկման աշխատանք:

·       Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի դաշտերում այրվել է մոտ 30 հա հնձած արտ:

·       Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի բնակիչներին պատկանող 7 կով է պայթել սահմանային ականապատ տարածքում։