Երթևեկության կազմակերպման փոփոխություններ Երևանում

Երևանում տրանսպորտային հոսքերի կառավարման նպատակով երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ սեպտեմբերի 5-ից Կարեն Դեմիրճյանի փողոցում՝ Սարյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ այգու անմիջապես հարակից ճանապարհահատվածում, ինչպես նաև հակառակ ուղղությամբ կարգելվի մեքենաների կայանումը, իսկ հանդիպակաց գոտիներում կթույլատրվի մեքենաների կայանումը:

Նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ: