ՀՀ ՏՏ և կապի ոլորտում ամենաբարձր միջին աշխատավարձն է

2024 թվականի հունիսի դրությամբ Հայաստանում միջին ամսական աշխատավարձը կազմել է 275 654 դրամ. աճը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 3% է։ Աճ գրանցվել է գրեթե բոլոր ոլորտներում:

Ըստ որում պետական ​​հատվածում գրանցվել է ավելի բարձր աճ՝ ավելի քան 5%:

Միջին աշխատավարձը պետական հատվածում կազմել 215521, մասնավոր հատվածում՝ 299395 դրամ։

էկոնոմիկայի նախարարության «Հայաստանի տնտեսական հեռանկարներ» զեկույցի համաձայն, միջին աշխատավարձը ամենաբարձրն է հետևյալ ճյուղերում.

·       Տեղեկատվություն և կապ 824.100 դրամ,

·       Լեռնահանքային արդյունաբերություն՝ 799.925 դրամ,

·       Ֆինանսական և ապահովագրական գործունեություն՝ 683.061 դրամ: