ՓՄՁ պետություն-մասնավոր երկխոսության հարթակի անդամակցության հայտեր են ընդունվում
Մեկնարկում է փոխվարչապետի գլխավորությամբ ՓՄՁ պետություն-մասնավոր երկխոսության հարթակի անդամակցության հայտերի ընդունման հերթական փուլը: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ Խորհրդին կարող են անդամակցել գործարար համայնքի շահերը ներկայացնող բիզնես ասոցիացիաներ, հիմնադրամներ, հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև առևտրաարդյունաբերական պալատների ներկայացուցիչներ։
Հետաքրքրված կազմակերպությունները կարող են լրացնել հայտադիմումը, որը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://mineconomy.am/page/3152 : Լրացված դիմումի հետ միասին, անհրաժեշտ է ուղարկել հետևյալ փաստաթղթերը info@icarmenia.am, cdd@mineconomy.am էլ. փոստի հասցեին.
Դիմելու վերջնաժամկետը 2024 թվականի սեպտեմբերի 14-ն է: