Ձերբակալվել են «Գլորիա» ֆաբրիկայի սեփականատերն ու Վանաձորի գլխավոր ճարտարապետը
Ձերբակալվել են «Գլորիա» ֆաբրիկայի սեփականատեր Բագրատ Դարբինյանն ու Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը։
Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնել են, որ քրեական վարույթը քննվում է իրենց կառույցում։ Այլ մանրամասներ չեն հայտնել։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ձերբակալությունն առնչվում է ապօրինի շինթույլտվությունների տրամադրմանը։ Դարբինյանին ու Աբովյանին ձերբակալելուց առաջ նրանց աշխատասենյակում խուզարկություններ են անցկացվել։