Գաղտնալսում են օգտատերերին՝ նպատակային գովազդ ցուցադրելու համար
Արհեստական բանականությունն օգտագործվում է սպառողների առցանց վարքագծի վերաբերյալ տվյալներ հավաքելու համար, ընդ որում սպառողները «թողնում են տվյալների հետք՝ հիմնվելով իրենց խոսակցությունների և առցանց վարքի վրա»: ԱԲ-ն հավաքում և վերլուծում է «վարքային և ձայնային տվյալներ ավելի քան 470 աղբյուրներից»:
Այս գործիքներն առաջարկվում են գովազդատուներին Միացյալ Նահանգներում, որտեղ շատ նահանգներ ունեն գաղտնալսման մասին օրենքներ. առանց մարդու իմացության նրան ձայնագրելը հիմնականում արգելված է:
Պրեզենտացիայում նշվում է, որ Cox-ը համագործակցում է խոշոր տեխնոլոգիական հարթակների հետ, այդ թվում՝ Google-ի, Amazon-ի և Facebook-ի, սակայն այդ ընկերությունները հերքել են, թե համագործակցում են։
Google-ը հեռացրել է Cox-ին իր գովազդային գործընկերների ծրագրից՝ նշելովմ որ «բոլոր գովազդատուները պետք է համապատասխանեն բոլոր կիրառելի օրենքներին և կանոնակարգերին, ինչպես նաև Google Ads-ի մեր քաղաքականությանը, և երբ մենք հայտնաբերենք գովազդներ կամ գովազդատուները, որոնք խախտում են այս քաղաքականությունը, մենք համապատասխան գործողություններ կձեռնարկենք»:
Amazon-ից հերքել են համագործակցության մասին լուրը․ «Amazon Ads-ը երբեք չի համագործակցել CMG-ի հետ այս ծրագրում և չի պլանավորում դա անել»: Meta-ից էլ նշել են, որ ընկերությունը պրեզենտացիայում նշված է որպես «գլխավոր մարկետինգային գործընկեր, այլ ոչ թե «այս ծրագրում» գործընկեր», ինչպես նաև հղում արել Facebook-ի քաղաքականության վերաբերյալ կորպորատիվ բլոգում արված գրառմանը՝ կապված թիրախային գովազդի նպատակով խոսափողերի օգտագործման հետ։
Աղբյուրը` 404 media