Գազամատակարարման պլանային դադարեցում

Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 4-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 7-րդ զանգվածի Հ.Ավետիսյան փողոցի թվով 15 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից առանձնատների գազամատակարարումը։

Գազպրոմ Արմենիա ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: