Հայաստանը կմասնակցի ԲՐԻԿՍ գագաթնաժողովին

Հայաստանը կմասնակցի հոկտեմբերին Ռուսաստանում կայանալիք ԲՐԻԿՍ կազմակերպության գագաթնաժողովին: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանն այդ մասին հայտնել է ՀՀ ԱԺ-ում և հավելել, որ Հայաստանը մասնակցելու է նաև ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին ։

ԲՐԻԿՍ-ի մասշտաբային գագաթնաժողովը կկայանա հոկտեմբերի վերջին Կազանում։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ դրան հրավիրված են ԱՊՀ երկրների ղեկավարները, ինչպես նաև այդ կազմակերպության անդամ չհանդիսացող մի շարք երկրների  ղեկավարներ:

ԲՐԻԿՍ-ը միավորում է Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը, սակայն վերջին շրջանում տնտեսական դաշինքին միանալու ցանկություն է հայտնել արդեն 23 պետություն: