Վավերացվեց սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը
Հայաստանի կառավարությունը վավերացրեց Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգը։
Կանոնակարգը 7 հոդված ունի և ներառում է հիմնականում գործընթացին վերաբերող տեխնիկական տվյալներ, ընդհանրական ձևակերպումներ։ Դրանցից մեկը վերաբերում է սահմանագծերի օպտիմալացման հնարավորությանը:
Ըստ փաստաթղթի` Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա, սակայն այդ համաձայնությունը կարող է փոփոխվել՝ համապատասխանեցվելով երկկողմ համաձայնեցված այլ սկզբունքների: