Անհետ կորածների ընտանիքների աջակցության ժամկետը երկարացվել է
Անհետ կորած 23 զինծառայողի ընտանիքները 300 000–ական դրամ աջակցությունը կշարունակեն ստանալ մինչև հոկտեմբեր ամիսը ներառյալ։ Նախորդ ժամկետը մինչև այս տարվա սեպտեմբերն էր։
Սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսների համար ընդհանուր առմամբ տրամադրվելու է 13 մլն 800 հազար դրամ աջակցություն։
ՀՀ կառավարության այսօրվա նիստում նշվել է, որ Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27–ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» որոշմամբ ամենամսյա դրամական այս աջակցությունը տրամադրվելու է այնքան ժամանակ, քանի դեռ անհետ կորած զինծառայողին դատական կարգով չեն ճանաչել անհայտ բացակայող:
Քաղաքացիական անձանց շրջանում անհետ կորած և գերեվարված է համարվում 11 անձ։ 2024 թ. սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսների համար աջակցության տրամադրման ընդհանուր ծավալը կազմում է 13 մլն 800 հազար դրամ:
Կառավարության մեկ այլ որոշմամբ, հուլիս-օգտոստոս ամիսների համար 6.6 մլն դրամ ընդհանուր գումարի չափով սոցիալական աջակցություն կտրամադրվվի պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհետ կորածների, ինչպես նաև գերեվարվածների ընտանիքներին: