Երևանի ավագանին կքննարկի փողոցների անվանափոխման հարց
Երևանի քաղաքի ավագանու օգտոստոսի 10-ի նիստում կքննարկվի քաղաքի տարբեր վարչական շրջաններում երեք փողոցների անվանափոխման հարցը։
Մասնավորապես, Երևանի քաղաքապետարանն առաջարկում է Կենտրոն վարչական շրջանի Արսեն Ամիրյան փողոցն անվանափոխել Պապ թագավորի անունով։
Առաջարկվում է Լենինգրադյան փողոցը անվանակոչել Արցախյան առաջին պատերազմի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր) պատվին, իսկ
է լեգենդար զինվորական Քրիստափոր Իվանյանի պատվին անվանակոչել նաև Դավթաշեն վարչական շրջանում երկրորդ թաղամասն ամբողջությամբ ընդգրկող անանուն փողոցը։