«Լեռնեցիների պարը» արձանախումբը կտեղադրվի Մերգելյան այգում

«Լեռնեցիների պարը» արձանախումբը Դվին հյուրանոցային համալիրի տարածքից կտեղափոխվի Մերգելյան այգի։

Նման որոշում է ընդունել ՀՀ կառավարությունը: Որոշման նախագծի մեջ նշվում , որ Դվինի ճարտարապետական նորարարական լուծումներն այլևս համահունչ չեն արձանախմբի հետ, իսկ վերակառուցումից հետո քանդակի տեղակայման վայրը հայտնվել է հյուրանոցի պարսպից ներս ընկած տարածքում՝ հանրության տեսադաշտից

«Հուշարձանի պահպանության համար այն տեղափոխվելու է ավելի բարենպաստ վայր` Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 2/3 հասցե` Մերգելյան ինստիտուտին հարակից համայնքային սեփականություն հանդիսացող, բարեկարգման փուլում գտնվող այգու տարածք»,– ասված է որոշման մեջ։