ՕՊԵԿ+-ը հոկտեմբերից երկու ամսով կհետաձգի նավթի արդյունահանման ծավալների ավելացումը
ՕՊԵԿ+-ի ութ երկրներ (10-ից) պայմանավորվածություն են ձեռք բերել հոկտեմբերին նախատեսված օրական 170 հազար բարելով նավթի արդյունահանման աճը երկու ամսով հետաձգելու շուրջ, ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:
Որոշումը համաձայնեցվել է Սաուդյան Արաբիայի, Ռուսաստանի, Իրաքի, ԱՄԷ-ի, Քուվեյթի, Ղազախստանի, Ալժիրի և Օմանի կողմից, որոնք ավելի վաղ հայտարարել էին լրացուցիչ կամավոր կրճատումների մասին 2023 թվականի ապրիլին և նոյեմբերին:
Ասոցիացիայի հաղորդագրության մեջ նաև ընդգծվում է, որ օգոստոսին Իրաքին և Ղազախստանին առաջարկվել է փոխհատուցել գերարտադրության ծավալները 2024 թվականի հունվարից, և այդ երկրները «խստորեն հաստատել են իրենց հավատարմությունը համաձայնագրին»:
ՕՊԵԿ+-ի ութ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան, կամավոր համաձայնության են եկել 2024 թվականի առաջին եռամսյակում նավթի արդյունահանումը նվազեցնելու օրական 2․2 միլիոն բարելով։
Ինչպես նշում է «Ինտերֆաքս»-ը, նավթարդյունահանման ավելացման հետաձգման վերաբերյալ ՕՊԵԿ+-ի որոշումը կապված է նաև ընթացիկ տարվա առաջին յոթ ամիսներին երեք երկրների, այդ թվում՝ Իրաքի, Ղազախստանի և Ռուսաստանի արդյունահանման ծավալների գերազանցման հետ:
Աղբյուրը` b24.am