Տուգանքներ ինքնագլորով երթևեկողներին և տնտեսվարողներին
Ինքնագլորներով քարոտիկ երթևեկի վերահսկողությունը ծավալուն խնդիր է ոստիկանության համար։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվող «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխությունների նախագծիով նախատեսվում է կանոնակարգել նաև այս հարցը:
Թեև դրանք արդեն մի քանի տարի է, ինչ բիզնեսի առարկա և տեղաշարժի միջոց են դարձել, առայսօր հստակցված չէ թույլատրելիւ վայրերի ցանկը, ԱԺ չի ներկայացվել վիճակագրույթյուն ինքնագլորների պատճառով դժբախտ պատահարների մասին: Դիմելով ՆԳ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանին` ասել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Փոխնախարարի խոսքով, ցանկը պիտի մշակեր Երևանի քաղաքապետարանը և ներկայացններ ավագանու որոշմանը, ինչի չի արվել:
Ինչ վերաբերում է տուիգանքներին, ապա ինքնագլոր վարելու կարգում մտցվում է պահանջ, որ 18 տարեկանից բարձր անձինք այն պետք է վարեն սաղավարտով և հատուկ թույլատրված վայրերում։ Արգելվում է ինքնագլոր վարել մայրուղիներում, թունելներում, եղանակային վատ պայմաններում։ Կարգը խախտողներին 5– 29 հազար դրամ , իս՝կ սաղավարտով չվարելու պարագայում՝ նվազագույն աշխատավարձի 7–ապատիկի չափով տուգանք է սպառնում։
Տուգանքից է նախատեսված նաև դրանք վարձակալությամբ տրամադրող ընկերություններին. եթե սարքավորումը ճիշտ կահավորված չլինեն, կտուգանվեն նվազագույն աշխատավարձի 29– ապատիկի չափով։
Օրինագիծը կքննարկվի լիագումար նիստում։