The Independent. Տիտանիկն ուսումնասիրող նոր արշավախումբը հայտնաբերել է նոր գանձեր/ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Տիտանիկն ուսումնասիրող նոր արշավախումբը հայտնաբերել է նոր գանձեր ավելի քան մեկ դար առաջ խորտակված նավում: Խոսքը կորսված համարվոց բրոնզե արձանի մասին է, որը նախկինում ոչ մի կերպ գտնել չէր հաջողվել:
112 տարի առաջ խորտակված նավում աշխատանքների իրավունքները պատկանում են RMS Titanic Inc ընկերությանը, որը իր առաջին և վերջին արշավախումբը նավ էր ուղարկել 2010 թ հուլիսին, իսկ նույն տարվա սեպտեմբերի 2-ին հրապարակել լուսանկարները։
Այս ամառվա աշխատանքների արդյունքները « պահպանման և կորստի քաղցրադառը խառնուրդ են», ասվում է RMS Titanic-ի հայտարարության մեջ։
Արշավախմբի կարևորագույն նվաճումներից մեկը Վերսալի Դիանա աստվածուհու արձանի հայտնաբերումն է. այն տեղադրված է եղել Ըըիկանիկի՝ առաջին դասի սրահի կենտրոնական մասում և համարվել է Տիտանիկի պալատական դիզայնի կենտրոնական կարևորագույն եշշտադրումը:
Սրահը քանդվել էր նավաբեկության ժամանակ, իսկ Դիանան ավելի քան մեկ դար, մնացել նավի բեկորների տակ:
The Independent-ի կադրերը՝ https://www.independent.co.uk/tv/news/titanic-wreck-expedition-2024-statue-discovery-b2606043.html