Մի դրամի ուժը՝ «Մունք» տեխնոդպրոցին
«Մի դրամի ուժի» օգոստոս ամսվա շահառուն Արեն Մեհրաբյան հիմնադրամն էր։ Իդրամի և IDBank-ի կողմից
հիմնադրամին է փոխանցվել 4.135․630 ՀՀ դրամ՝ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի արոտավայրերի խնդիր
ունեցող տնային տնտեսություններին աջակցելու նպատակով։
Հայտնի է նաև սեպտեմբեր ամսվա շահառու հիմնադրամի անունը․ տարվա ամենակրթական ամսվա ողջ հասույթն
այս անգամ փոխանցվելու է 2022-ին Արցախում ստեղծված «ԵՍ» կրթական հիմնադրամի «Մունք» տեխնոդպրոցին,
որը երեխաներին ապահովում է տեխնոլոգիական կրթությամբ արդեն Հայաստանում։ Դպրոցը գործում է Տաշիր,
Վանաձոր և Կապան քաղաքներում, սակայն նպատակ կա մասնաճյուղեր ստեղծել ՀՀ այլ մարզերում ևս։
IDBank-ի և Իդրամի Հաղորդակցման և ԿՍՊ ստորաբաժանման ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝
չափազանց կարևոր է այն աշխատանքը, որն իրականացրել է տեխնոդպրոցն Արցախում՝ հատկապես շրջափակման
փուլում։ «Օգնել երեխաներին կտրվել ծանր իրականությունից, ստանալ կրթություն և զինվել գիտելիքով՝ իսկապես
մեծ գործ է։ Իսկ այսօր, երբ տեխնոդպրոցը գործում է ՀՀ-ում, մեծ հեռանկարներ ու հնարավորություններ են
ստեղծված ոչ միայն արցախցի, այլև Հայաստանի բոլոր երեխաների համար։ Աջակցելով նման նախագծերի՝ IDBank
և Իդրամ ընկերությունները վերահաստատում են իրենց կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր
ուղղություններից մեկի՝ կրթության, ինչպես նաև թվային գրագիտության բարձրացմանը մեր երկրում», - նշում է
Տաթևիկ Վարդևանյանը։
«Ես» կրթական հիմնադրամի տնօրեն Աշոտ Ավանեսյանը նշում է․ «Որպեսզի երիտասարդները
հնարավորությունների բացակայության պատճառով չլքեն մարզերը, մենք պետք է լավագույն հնարավորությունները
տանենք մարզեր: Այս պահին շատ կարևոր է, որպեսզի «Մունք» տեխնոդպրոցը կարողանա ապահովել իր 400
շահառուների շարունակական կրթությունը և ծրագրում ներգրավի Սյունիքի և Լոռու մարզերի 10 համայնքների 100-
ից ավել նոր դիմորդների»։
«Մի դրամի ուժի» բարի գործերին միանալու համար շատ բան պետք չէ․ ընդամենը կատարե՛ք Ձեր բոլոր
վճարումները Idram&IDBank հավելվածով, IDBanking.am, banking.idram.am առցանց հարթակներով,
Իդրամի և Բանկի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կտրամադրեն
կարևորագույն նշանակություն ունեցող ծրագրերի և նախաձեռնությունների իրագործմանը։ Ի դեպ՝ Իդրամով QR
անհպում վճարումները հասանելի են 22․000 վաճառակետերում և 1000-ից ավել առցանց խանութներում։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ